Թուրքիան կողմ է Գագաուզիայի` Մոլդովայի հանրապետության հետ միասին եվրաինտեգրմանը: Այսօր հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այցով Քիշնեւում գտնվող, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկը:
Թուրքիայի խորհրադարանի ղեկավարը հանդիպում է ունեցել իր մոլդովացի գործընկեր Իգոր Կորմանի հետ: Նրանք միասին Գագաուզիա կմեկնեն` ինքնավարության ազգային ժողովի նախագահ Դմիտրի Կոնստանտինովի եւ բաշքան Միխայիլ Ֆորմուզակի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Publika.md-ն:
Ազգային մեծ ժողովի նախագահը Կոմրատում Թուրքիայի խորհրդարանի առաջին տարածքային տեղեկատվական գրասենյակի բացման արարողությանը կմասնակցի: Պաշտոնյաները ինքնավարության մայրաքաղաքի քաղաքապետ Նիկոլայ Դուդողլուի հետ եւս հանդիպում կունենան:
Նշենք, որ վերջերս ինքնավարությունում «հետաձգված կարգավիճակի» մասին հանրաքվե է անցկացվել, որով հավաստվել է Մոլդովայի անկախության կորստի դեպքում Գագաուզիայի ինքնորոշման իրավունքը:
Միեւնույն ժամանակ, ինքնավարության ընտրողների 98,7 տոկոսը կողմ է արտահայտվել Մաքսային Միության ուղղությամբ ինտեգրմանը:




























