Հնեաբանները Եգիպտոսի հարավային շրջաններից մեկում ավելի 5,6 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել: Քանի որ փարավոնների առաջին դինաստիաները մ.թ.ա. III հազարամյակից են սկիզբ առնում, կարելի է ենթադրել, որ գտածոն առաջին արքայատոհմից գրեթե 600 տարով մեծ է:

Այսպիսով, դամբարանը փարավոնների առաջին դինաստիայի հիմնադիր, մ.թ.ա. 31-րդ դարում Վերին եւ Ներքին Եգիպտոսները միավորած Նարմեր արքայի օրոք արդեն կառուցված է եղել: Այն Կոմ էլ-Ախրամ շրջանում է գտնվում` Լուքսորի եւ Ասուանի միջեւ, որտեղ մի ժամանակ Գիերակոնպոլիս քաղաքն էր գտնվում` Վերին Եգիպտոսի մայրաքաղաքը, որ թարգմանաբար «բազեի քաղաք» է նշանակում:

Դամբարանի ներսում հնեաբանները փղոսկրից պատրաստված, մորուքավոր տղամարդ պատկերող արձան են գտել եւ մի անչափահասի մումիա, որ ենթադրաբար մոտ 18 տարեկանում է մահացել:

Մինչ այժմ հայտնաբերվածների շարքում ամենահինն էին համարվում հենց իր` Նարմերի, ինչպես նաեւ Ռա փարավոնի դամբարանները: Համաձայն ավանդույթի, Եգիպտոսը միավորելու առաջին փորձերը դեռեւս Ռան է կատարել: