Ռուսաստանի ՆԳՆ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Դենիս Սուգրոբովին ձերբակալել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, երբ նա փորձել է մոտորանավակով հասնել Ադրբեջան:

Սուգրոբովը պաշտոնից հեռացվել է վարչության 12 աշխատակիցների կալանավորումից հետո, որոնց մեղադրում են հանցավոր պայմանավորվածությունների մեջ: Գեներալը կասկածվում է հանցավոր միավորում կազմակերպելու մեջ:

«Ես չեմ համարում, որ գեներալ Սուգրոբովը այնքան հիմար է, որ փախչի Ադրբեջան, իմանալով, որ Բաքուն իրեն Ռուսաստանին կհանձնի»,-ասել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից, գնդապետ Իլհամ Իսմայիլը՝ մեկնաբանելով Սուգրոբովի փախուստի փորձն Ադրբեջան, հաղորդում է haqqin.az-ը:

Հատուկ ծառայությունների նախկին սպան պնդում է, որ «նախ այն, որ այդ գործում շոշափվում է Ադրբեջանի անունը, անթաքույց սադրանք՝ է, երկրորդ՝ Սուգրոբովի զբաղեցրած պաշտոնը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: «Գիտեք, հավաքագրումն այնքան նուրբ աշխատանք։ է, որ ամեն մարդ չի կարող հայտնվել հատուկ ծառայությունների հետաքրքրությունների օբյեկտի կարգավիճակում: Այնպես որ, սա, ամենայն հավանականությամբ, սադրանք է՝ ուղղված մեր երկրի դեմ»: