Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրասնոլիմանսկի շրջանի Շանտրիգոլովա գյուղում ֆերմեր Վալերի Սալոյի մարմինն է հայտնաբերվել, տեղեկացնում է «Նովոստի Դոնբասա»-ն:
Սալոն Եվրամայդանի ակտիվիստ է եղել եւ Ուկրաինայի միասնականության կոչով էր հանդես գալիս:
Համաձայն ստացված տեղեկությունների, զինված գրոհայինները գյուղի կենտրոնում կանգնեցրել են նրա մեքենան, դուրս հանել վարորդին եւ ծեծի ենթարկել: Այնուհետեւ անգիտակից վիճակում գտնվող ակտիվիստին իր իսկ մեքենայի բեռնախցիկն են գցել եւ տարել անհայտ ուղղությամբ:
Մայիսի 8-ին Խարկովի մարզի ոստիկանները Լուգանսկի մարզի Գրեկովյան անտառում գտել են Վալերիի այրված մեքենան, որի մեջ եղել է նրա հրկիզված մարմինը:




























