Եվրոպական հատուկ հանձնաժողովի որոշմամբ Վրաստանին օգնության տեսքով 30 մլն եվրո կտրամադրվի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար: Նույն գումարի չափով օգնություն կտրամադրվի նաեւ Մոլդովային: Այս երկիրը, ինչպես եւ Վրաստանը, նախատեսվածի համաձայն, ասոցացման համաձայնագիրը պետք է 2014թ. հունիս ամսին կնքի:

Մոլդովան ԵՄ-ի հետ արդեն առանց վիզայի ռեժիմի է գործում: Այդ երկրի քաղաքացիները կարող են կես տարվա ընթացքում առավելագույնը 90 օր Եվրամիության ցանկացած երկրի տարածքում մնալ: Համապատասխան համաձայնագիրը 2014թ. ապրիլի 3-ին է կնքվել: Վրաստանի քաղաքացիներից ԵՄ այցելելու համար վիզա դեռեւս պահանջվում է: