Մեծ Նովգորոդում 8-ամյա տղան ուղեւորատար ավտոբուս է առեւանգել: Այս մասին հաղորդել են ՆԳՆ մարզային վարչությունից:

Քաղաքի ավտոձեռնարկություններից մեկի վարորդը ընդմիջման ժամին իր ավտոբուսով տուն է գնացել: Դուրս գալով մեքենայից, նա բանալին թողել է մեքենայում:

Կողքով անցնող փոքրիկ տղան բարձրացել է ավտոբուս, միացրել շարժիչն ու կարողացել հասնել հարեւան փողոց, որտեղ մեքենան կայանել է գազոնի վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, տղայի եւ նրա ծնողների հետ կանխարգելիչ զրույց է անցկացվել: