Բաթումիի նավահանգստում գտնվող ամերիկյան Taylor ֆրեգատը զորավարժությունների կմասնակցի Վրաստանի ՆԳՆ առափնյա սահմանապահ ոստիկանության աշխատակիցների համար:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը լրագրողներին հայտնել է, որ ֆրեգատի այցի նպատակը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումն է: «Իսկ Վրաստանի հետ ձեւավորվել են լավ հարաբերություններ»,-ասել է դիվանագետը:
Նշվում է, որ սա Taylor ֆրեգատի արդեն երրորդ այցն է վրացական նավահանգսիտ:
Մայիսի 8-ի երեկոյան ֆրեգատի նավապետ Մուրզբան Մորիսը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը ընդունելություն կկազմակերպեն Վրաստանի կառավարության անդամների համար, իսկ վաղն առավոտից կսկսվեն զրոավարժությունները՝ ամերիկացի ծովային հետեւակայինների մասնակցությամբ:
Ամերիկյան Ֆրեգատը Վրաստանի ջրային տարածքը կլքի մայիսի 10-ին:




























