Մոսկվան մտադիր չ անպատասխան թողնել ռուսաստանցիների եւ ռուսական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի պատժամիջոցները, իսկ ռուսական պատասխան ցանկում ընդգրկվածների անունները չեն հրապարակվի: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանությունում, որի տեքստը տեղադրվել է ԱԳՆ կայքում:

«Նմանատիպ ոչ բարեկամական գործողությունները մենք, իհարկե, առանց պատասխանի չենք թողնի: Պատժամիջոցները մեր մեթոդը չէ, սակայն ոչ բարեկամական գործողությունները ստիպում են պատասխան տալ: Ռուսական «ստոպ-ցանկի» նոր ֆիգուրանտների  անունները չեն հրապարակավի, բայց նրանք, որոնց անունները կլինեն այդ ցուցակում, կիմանան այդ մասին, երբ կդիմեն ՌԴ վիզա ստանալու»,-նշվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլին ԱՄՆ-ն ու Կանադան ընդլայնել են ռուսաստանցիների եւ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ: Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների ցանկում մոտ 50 քաղաքական գործիչների ու գործարարների անուններ կան: Կանադայի պատժամիջոցների ցանկում կա 19 անուն եւ 2 ընկերություն: