Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր բանակի անձնակազմի ընդհանուր կորուստները, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ճշտված տվյալների համաձայն, կազմել է 8 մլն 668 հազար 400 մարդ:

Այդ կերպ զոհերի ընդհանուր թիվն աճել է ավելի քան 1.5 միլիոնով՝ նախորդ վիճակագրության համեմատ: Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվում էր, որ պատերազմի տարիների զոհվել է ավելի քան 7 մլն խորհրդային զինվոր:

Մասնավորապես, բանակի եւ նավատորմի կորուստը կազմել է 8 մլն 509 հազար 300 մարդ, ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերինը՝ 61 400 մարդ, ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերինը՝ 97 700 մարդ: Պատերազմի տարիներին զոհվել կամ անհետ կորել Կարմիր բանակի բարձր հրամանատարական կազմի մոտ 70 ներկայացուցիչ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: