Չարլի Չապլինի արվեստի գնահատողներն ու սիրահարները նվեչ կստանան՝ մեծ կատակերգուի հիշատակին նվիրված թանգարան, հաղորդում է «»-ը՝ վկայակոչելով դերասանի հարազատներին:
2016թ.-ի ամռանտ Շվեյցարիայում այցելուների համար բաց կլինեն տան դռները, որտեղ Չապլինն ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները: Գեղեցիկ վիլլան Ժնեւի լճի ափին կվերանորոգվի, որպեսզի այցելուներին ներկայանա կատարելագործված տեսքով: Շենքի վերակառուցման համար կծախսվի 40 մլն ֆրանկ: Որպեսզի հաստատեն իրենց մտադրության լրջությունը, Չապլինի ընկերներն ու հարազատները թանգարանի կայք են արդեն ստեղծել: Դրա ղեկավար Իվ Դյուրանը հայտարարել է, որ սովորական թանգարան չի լինելու, այնտեղ «մշակույթը ներդաշնակելու է հումորին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թանգարանում կներկայացվեն դերասանի հագուստը, լուսանկարները: Իսկ առանձին սենյակում ինչ-որ մի ընթացք նրա մասնակցությամբ ֆիլմեր կցուցադրվեն:




























