«Sotheby’s » աճուրդի տունը մայիսի 13-ին Ժնեւում հազագյուտ թանկարժեք իրերի վաճառք կկազմակերպի: Գլխավորը գունավոր  «Վառ դեղին Գրաֆֆ» ադամանդն է ՝ ավելի քան 100 կարատ քաշով:

«Վառ դեղին Գրաֆֆն» աշխարհում ամենախոշոր դեղին ադամանդներից մեկն է, գնահատվում է 15-25 մլն դոլար, հաղորդում է «NTDT»-ն:

Մեկ այլ թանկարժեք լոտ է 103.46 կարատ քաշով անգույն ադամանդը:

Պակաս կարեւոր չէ 31.34 կարատ քաշով «Հաղթանակ» ադամանդը: Դրա դիմաց աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են ստանալ 5-8 մլն դոլար:

Աճուրդի այլ առանձնահատկությունն է Սյուզան Բելպերոնի անձնական հավաքածու թանկարժեք իրերի վաճառքը, որոնք առ այսօր մեծ  հեղինակություն են վայելում, ինչը ժամանակի ընթացքում միայն ավելանում է: