70-ամյա ավստրալիացին բժիշկներին պատմել է, որ սարսափելի երազներ է տեսնում, որոնց մեջ իրեն հետապնդում են, հարձակվում իր վրա, ինքը վախ է զգում իր կյանքի համար: Իր տեսած պատկերներն անհավանական վառ էին եւ պարզ, որոնց հետեւանքով տղամարդը բղավում էր, անկողնում շուռումուռ գալիս:
Սակայն երազների ամենատհաճ հետեւանքներն այլ էին. այդ վիճակում թոշակառուն ագրեսիվ է դառնում: Ընկնելով անկողնուց՝ նա այնքան ուժգին էր պաշտպանվում չարագործներից, որ ավերում էր ննջարանի կահույքը: Ավելին, նրա հաջորդ զոհը դարձել էր կինը. նա ձեռքերով, ոտքերով հարվածում էր կնոջը, նույնիսկ փորձում էր խեղդել նրան:
Ի վերջո, սպանության հերթական փորձից հետո, ավստրալիացին գոտիներով կապել է իրեն անկողնուց՝ հույս ունենալով, որ հեռու կպահեն իրեն նմանատիպ գործողություններից:
70-ամյա հիվանդի մոտ քնի տարօրինակ խանգարում է ախտորոշվել, որը թույլ է տվել մասնագետներին ճիշտ բուժում նշանակել, ինչն էլ հանգեցրել է քնի որակի կարգավորման, հաղորդում է «FederalPost»-ը:




























