ՕԵԿ-ն ԱԺ-ում օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ նախատեսել վճարումներ կատարել կամավորության սկզբունքով: Այս մասին նշվել է ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ-ն իր օրինագիծը կներկայացնի խորհրդարանական ուժերի լայն քննարկմանը:

Քննարկման արդյունքում ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դիմել ոչ իշխանական քառյակը ներկայացնող քաղաքական ուժերին եւ իշխանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին` ակնկալելով նրանց աջակցությունը հանրային դժգոհություն առաջացրած այս խնդրի լուծմանը` այն է օրենքի ուժով պարտադիր բաղադրիչի վերացմանը:

Միաժամանակ կուսակցությունը պատրաստ է ԱԺ-ի իր գործընկերների հետ միասին հարստացնել օրենքի նախագիծը նոր առաջարկություններով: