Ավդեեւկայի քաղաքային խորհրդի  վերահսկողությունը(Դոնեցկի մարզ) իրենց ձեռքն են վերցրել դիմակավոր անհայտ անձինք, հինգշաբթի հաղորդում է «Նովոստի Դոնբասա» պարբերականը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին:

Պարբերականի տվյալներով՝ որեւէ պահանջ դեռ առաջ չեն քաշել: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդում էին, որ Մարիուպոլի քաղաքային ոչյրդում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշ է բարձրացվել:

Ավդեեւկան մարզային նշանակության քաղաք է Ուկրաինայի Դոնեցկի մարզի կենտրոնում: Այն գտնվում է Դոնեցկից 6 կմ հյուսիս: Բնակչության թիվը 2011թ. դրությամբ կազմում էր 35,3 հազար մարդ: