Շվեյցարիայի համարտեղ առեւտրաարդյունաբերական պալատը (ԱՊՀ երկրների) եւ Գործարար զարգացման հայ-շվեյցարական միությունը՝ Արմսվիսբանկի հովանավորությամբ, Ցյուրիխում կազմակերպել են գործարար ֆորում շվեյցարական ընկերություններից 70 ղեկավարների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ «ABB», «USB Bank», «Swiss Watchmaking Federation», Շվեյցարիայի տուրիստի եւ տնտեսական գործերի  քարտուղարության ներկայացուցիչներ եւ մասնավոր հատվածը ներկայացնող այլ մարմիններ: 

Հայաստանի մասնավոր եւ հանրային հատվածների ներկայացուցիչներն ունեցել են ելույթներ եւ ներկայացումներ՝ Շվեյցարական կազմակերպություններին շահագրգռելով ներդրումներ կատարել Հայաստանում:

Փակման արարողությանը «Ֆրանկ Մյուլլեռ» եւ «Արմսվիսբանկ» ընկերությունների ղեկավարներ Վարդան Սիրմաքեսն ու Գեւորգ Մաչանյանը քաջալերել են Շվեյցարիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներդրումներ կատարել Հայաստանում՝ հետեւելով «Ֆրանկ Մյուլլերի» հաջող փորձին եւ հավաստել են իրենց պատրաստակամությունը համագործակցել ՀՀ-ում ներդրում կատարելու պատրաստ ցանկացած ընկերության եւ ներդրողի՝ ընդհուպ մինչեւ համաֆինանսավորում: