Ճապոնիայի պետական պարտքը 2013թ. ֆինանսական տարվա ավարտի դրությամբ երկրի համար ռեկորդային 1025 տրիլիոն իենի է հասել (10,08 տրլն դոլար)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 33,4 տրիլիոն իենով (330 մլրդ դոլար)։ Նախարարության կանխատեսումներով, ցուցանիշը շարունակում է աճել եւ 2014թ. ֆինանսական տարվա ավարտին (2015թ. մարտի 1) կարող է 1143,9 տրիլիոն յենի հասնել (շուրջ $11,32 տրիլիոն)։

Երկրի պարտքն արդեն ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՆԱ-ի ծավալը։ Սա արդյունաբերապես զարգացած երկրների յոթնյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) շարքում ամենաբարձր ցուցանիշն է։

Այդուհանդերձ, Ճապոնիայի պետական պարտքը համեմատաբար կայուն է; Չնայած թողարկված պարտավորությունը ցածր շահութաբերությամբ են առանձնանում, դրանք հիմնականում ճապոնացիների եւ ճապոնական կազմակերպությունների հսկողության տակ են գտնվում, ինչը նվազեցնում է ռիսկերը։ Պարտքի աճի տեմպերի դանդաղեցման նպատակով իշխանությունները որոշել են մյուս տարի առեւտրային գործարքներից սպառողական հարկի դրույքարաչափը 5-ից 8 տոկոս դարձնել, իսկ եւս մեկ տարի անց՝ 10 տոկոս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։