Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը կառավարության նոր ծրագրի վերաբերյալ իր առաջարկները չի ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք մեր առաջարկները չենք ներկայացնելու, մենք այս կառավարության հետ քննարկելու ոչինչ չունենք, այս մասին բազմիցս ասել ենք»,- ասաց նա:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ օրերս դիմել են խորհրդարանական ուժերին՝ առաջարկելով մասնակցել նոր կառավարության ծրագրի կազմմանը:

«Սպասում ենք որոշ քաղաքական ուժերի արձագանքին: Դեռեւս մեր առաջարկած ժամկետը չի լրացել, ուստի չեմ կարող ասել, որ ուժերը կարձագանքեն, որոնք՝ ոչ»,- ասել էր նա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am