Ալյասկայում որսորդը սպանել է երեք մետր հասակով մի արջ, որն օրերս ճանաչվել էր գրիզլի տեսակի ամենախոշոր արջը:
35-ամյա Լարի Ֆիցջերալդը ընկերների հետ որսի էր ելել Ֆերբենքսի մոտակայքում, նրանք փորձել էին եղջերու որսալ: Տեսնելով հսկայական կենդանուն` որսորդները հետապնդել են նրան երեք ժամ, մինչեւ որ Ֆիցջերալդը մեկ կրակոցով սպանել է գիշատչին` 20 մետրից դիպչելով նրա պարանոցին:
Հսկայական արջը երբեւէ հայտնաբերվածներից երկրորդ խոշոր արջն է:
Նշվում է, որ Ֆիցջերալդի սպանած արջի գանգը միայն 1 սմ-ով է փոքր Ալյասկայում 1976 թ. սպանված արջի գանգից, որին էլ պատկանում է համաշխարհային ռեկորդը:
Նշվում է, որ չնայած արդեն հաստատված ռեկորդին, արջի այդ տեսակի նկատմամբ որսը առաջիկայում զգալի կաճի` Ֆիցջերալդի հաջողության շնորհիվ:
Արջի այդ տեսակը կա 48 նահանգներում եւ դեռ պահպանվում են անհետացող տեսակների վերաբերյալ դաշնային օրենքով, սակայն շուտով դրանց որսը կարող է թույլատրվել:




























