Բրազիլիայի ամենաբարձրահասակ աղջիկը շուտով կդառնա ամենաբարձրահասակ հարսնացուն: Մոդել Էլիսանի դա Կրուզ Սիլվան, որի հասակը 2,02 մ է, երեք տարի է հանդիպում է Ֆրանսինալդո դա Սիլվա Կարվալյուի հետ (1,62 մ):

Սիրահար զույգը ապրում է Բրազիլիայի Սալինոպլիս քաղաքում արդեն մեկ տարի եւ հուսով է առաջիկայում տանը երեխայի ճիչ լսել: 18-ամյա Էլիսանին այնքան շատ է երեխա ուզում, որ պատրաստ է նույնիսկ որդեգրել, եթե առաջիկայում չհղիանա: Աղջիկը մտավախություն ունի, որ չի կարող ծննդաբերել` իր հսկայական հասակի պատճառով, որը ուռուցքի հետեւանքով զարգացած հիվանդության տեսակ է: 

Շինարար Ֆրանսինալդոն խոստովանել է, որ միշտ ցանկացել է ամուսնանալ բարձրահասակ աղջկա հետ եւ շատ ուրախ է, որ Էլիսանին իրեն չի մերժել: Նրանք ծրագրում են լրջորեն պատրաստվել հարսանիքին, փոխանցում է FederalPost-ը` վկայակոչելով  Daily Mail-ը: