Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում, եթե նման հայտ ներկայացնեն: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միացումը Դաշինքին կարող է արագ տեղի ունենալ, քանի որ նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի անդամակցության բոլոր չափանիշներին»,-ասել է Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Տալլինի համալսարանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, Ռասմուսենն ընդգծել է, որ Դաշինքի կազմում ընդգրկվելու մասին որոշումը բացառապես այդ երկրների գործն է, եւ ինքը մտադիր չէ միջամտել ներքաղաքական բանավեճերին, որոնք ընթանում են այդ հարցով Շվեդիայում եւ Ֆինլանդիայում:
«Իհարկե, եթե նրանք հայտ ներկայացնեն, ես դա կողջունեմ»,-ընդգծել է Ռասմուսենը:




























