ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով՝ աշխարհում մոտ մեկ մլրդ մարդ մինչ օրս չի օգտվում զուգարանից, ինչը հանգեցնում է այնպիսի մահացու հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են խոլերան եւ հեպատիտը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտնել են, որ բնակչության ամենաաղքատ խմբերի շրջանում սանիտարական պայմանները բարելավելու փորձերը կենտրոնացած են հիմնականում զուգարանների ստեղծման վրա, սակայն, նորարարությունը հաճախ անտեսվում են բնակիչների կողմից:
Օրինակ, Հնդկաստանում մոտ 600 մլն մարդ մինչ օրս իր բնական կարիքները հոգում է փողոցում, իսկ սանիտարական պայմանները բարելավելու համար ծախսված միլիարդավոր դոլարները չեն օգնում խնդրի լուծմանը:
Միաժամանակ, ՄԱԿ-ի տվյալներով՝ Բանգլադեշում եւ Վիետնամում, վերջին 20 տարում հնարավոր է եղել իսպառ վերացնել որտեղ հասնի բնական կարիքները հոգալու սովորությունը:




























