Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Կամերունին սահմանակից Բորնո մարզում անհայտ անձինք կամուրջ են պայթեցրել, ինչի արդյունքում 30 մարզ է զոհվել։

Մայիսի 9-ի գիշերը Գամբորու-Նգալա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները, ամենայն հավանականությամբ, «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն են։ Պայթյունի պահին տեղացիները մեկ այլ հարձակման զոհերի զանգվածային թաղման արարողության էին մանակցում։ Ականատեսների վկայությամբ, կամրջի ավերակների տակ կարող են բազմաթիվ մարդիկ լինել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։

Երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար։ Կատարվածի առնչությամբ քննություն է ընթանում։