Երկօրյա այցով Կիեւում է գտնվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերը։
ՈւՆԻԱՆ գործակալության հաղորդմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հանդիպում է ունեցել Ձանիերի հետ, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի մայիսի 7-ին Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
Բացի այդ, քննարկվել են հատուկ դիտորդական առաքելության կողմից Ուկրաինայում իրականացվող գործունեության ընդլայնմանը վերաբերյալ, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագծերի համակարգողի եւ կազմակերպության հատուկ դիտորդական առաքելության ռեսուրսներն ու փորձագիտական ներուժը հասարակա-քաղաքական կյանքին վերաբերող այժմեական հարցերի շուրջ համաժողովրդական երկխոսության անցկացման վերաբերյալ նախաձեռնություններին ուղղելու մասին հարցեր։




























