Ամերիկյան Քոլորադո նահանգում 98 տարվա ազատազրկման դատապարտվածին պատահաբար ազատ են արձակել 90 տարի շուտ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Տղամարդը 98 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2000 թվականին՝ զինված կողոպուտի համար: Բանտի քարտուղարը սխալմամբ՝ տվյալների բազայում նշել է, որ դատապարտյալը պետք է ազատ արձակվի 2008 թվականին:
Երբ իշխանությունները գիտակցել են իրենց սխալը, 35-ամյա բանտարկյալն արդեն ամուսնացել եւ փորձել է կարգավորել իր կյանքը, նաեւ որդի է ունեցել:
Իշխանությունները որոշել են նրան վերադարձնել բանտ:




























