Ճապոնական տիեզերական գերատեսչության փոխանցմամբ՝ երկրաստացիոնար արբանյակի տարածքում հատուկ պլատֆորմ կկառուցեն, որը կկուտակի արեւի էներգիան, իսկ հետո կփոխանցի այն մեր մոլորակ:
Գիտնականները նման եզրակացության են եկել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո, քանի որ տիեզերքում էներգիա ստանալն անհամեմատ անվտանգ է: Այս գաղափարի կյանքի կոչելու արժեքը չի նշվում:
Պլատֆորմը գտնվում է Երկիր մոլորակից 36 հազար կմ բարձրության վրա: Բացի աստղային պլատֆորմից պետք կլինի կայան ստեղծել նաեւ Երկրի վրա, որն ունակ կլինի տիեզերքից ընդունել արեւի էներգիան, հաղորդում է ԵՎՐՈՍՄԻ-ն:
Արբանյակային կայանի հզորությունը կկազմի 1 գիգավատ, ինչը թույլ կտա հրաժարվել ատոմակայաններ օգտագործելուց:




























