Physiology & Behavior գիտական ամսագրում ավստրիացի գիտնականների հեղինակմամբ հոդված է հրապարակվել, որտեղ խոսք է գնում այն մասին, թե երբ է մարդ առավել հաճախ հորանջում։

Փորձագետների պնդմամբ, հիշյալ ֆիզիոլոգիական պրոցեսը անմիջականորեն կապված է տարվա եղանակի եւ օդի ջերմաստիճանի հետ։

Տեսությունը հաստատելու համար հետազոտողները մեկ տարի շարունակ հարյուրավոր կամավորների են ուսումնասիրել՝ երբ նրանք Վիեննայի փողոցներով զբոսանքի են ելնում։

Արդյունքում պարզվել է, որ մարդիկ առավել հաճախ չոր եւ շոգ եղանակին են հորանջում։ Դրա բացատրությունն այն է, որ հորանջելիս մարդու ուղեղը հովանում է։

Այդուհանդերձ, գիտնականների համոզմամբ, չափազանց շոգ եղանակին հորանջելն այնքան էլ արդյունավետ չէ։

Սակայն եղանակը հորանջելու միակ պատճառը չէ։ Այն կարող է աշխատունակության նվազման, նյարդային լարվածության, հարկադրաբար արթուն մնալու, տեղեկատվական հագեցվածության եւ թթվածնի պակասի արդյունք լինել։