Եմենի հարավում հարձակման է ենթարկվել երկրի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մուհամմադ Նասեր Ահմեդ Ալին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ռոյթերս գործակալությունը։
Տեղեկատվական գործակալության տվյալներով, անվտանգության ծառայությունների գործակալների ուղեկցությամբ ընթացող նախարարական ավտոմեքենան գրոհայինների գնդակոծության թիրախն է դարձել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հարձակվողները կրակ են բացել ավտոմեքենաների շարասյունի ուղղությամբ։ Այդուհանդերձ, ոչ նախարարը, ոչ էլ ավտանգության աշխատակիցներից որեւէ մեկը չեն տուժել։




























