Սլավյանսկի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 12-ամյա երեխա է ծանր վիրավորվել, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը։
Համաձայն տեղեկությունների, քաղաքի կենտրոնում՝ ծաղկի շուկայի շրջանում ավտոմատ կրակահերթ է հնչել, որի ընթացքում 12-ամյա տղա է վիրավորվել։
Երեխան կրծքավանդակի եւ ուսի շրջանում վերքեր է ստացել։ Ներկայումս նրան հիվանդանոց են հասցրել՝ վիրահատության համար։
Մինչ այդ ռուսական լրատվամիջոցները, տեղի աշխարհազորայիններին վկայակոչելով, նշում են, որ հրազենով զինված անհայտ մի անձնավորություն Սլավյանսկի կենտրոնում շապկին գեորգիեւյան ժապավեն կարած մի 12-ամյա երեխայի ուղղությամբ կրակ է բացել։




























