Իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն ցուցմունքներ է տվել 2010 թվականին 508 հազար եվրոյի չափով հարկերից խուսափելու գործով:

Երգչուհու հիվանդության հետ կապված քննիչ է այցելել նրա տուն: Կաբալյեն պնդում է, որ 2010-ին, հիմնականում ապրել է Անդորրայում, իսկ Բարսելոնում այցելել է միայն բժիշկներին: Այդ պատճառով էլ Իսպանիայի գանձարանին չի վճարել:

Այդուհանդերձ, նախորդ շաբաթ երգչուհին 300 հազար եվրո է փոխանցել հարկային մարմիններին, մասնակիորեն մարելով պարտքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: