Պարզվում է, դատարանը կարող է ցմահ բանտարկման դատապարտել ոչ միայն մարդուն, այլ նաեւ շանը: Միքի պիտբուլը, որը ձմռանն Արզիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում 4-ամյա տղայի էր կծել, դատավարությունից հետո ցմահ բանտարկության է դատապարտվել, հաղորդում է «Վեստին»՝ վկայակոչելով «Huffington Post»-ին:

Հետաքննությունը մի քանի ամիս է տեւել: Անցյալ տարի ձմռանը շունը 4 տարեկան Քեւին Վիսնեթեին էր կծել: Բժիշկներն ասում են, որ ստացված վնասվածքներից հետո երեխային ամիսներ են հարկավոր վերականգնվելու համար, հաղորդում է «Ushilapychvost.ru»-ն:

Մեղավոր շունը նաեւ պաշտպաններ ուներ: Կենդանիների սիրահարները ինտերնետ-արշավ էին կազմակերպել եւ կոչ էին անում իշխանություններին չսպանել շանը, այլ պարզապես ցմահ մեկուսացնել հասարակությունից:

Արդյունքում Միքիին հաջողվեց խուսափել մահապատժից: Դատավոր Դեբորա Գրիֆիթի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ նա ողջ կյնաքը կանցկացնի վանդակում, բացի այդ նրան կամլացնեն, կհեռացնեն ժանիքները:

Նահանգի իշխանությունները վստահեցնում են, որ Միքիի բախտը բերել է: Նրա գործով դատավարության ընթացքում նահանգում քնեցման միջոցով 450 շուն էր սպանվել: