Գերմանիայի արեւելքում գտնվող Թյուրինգիա մարզում իրենց վերջին մեկնմանն են սպասում նախորդ դարի 70-ական թվականներին արտադրված 300 ռազմական մեքենա: «Dismantling GmbH Koch» ընկերության գործադիր տնօրեն Պետեր Կոհի կարծիքով՝ այստեղ տանկերի մեծամասնությունը վերամշակվում է: Սա նշանակում է, որ դրանք հանձնում են որպես մետաղական ջարդոն: Մյուս պահեստամասերը հետ են ուղարկվում արտադրողներին կամ Պաշտպանության նախարարություն, սակայն մեծ մասը հայտնվում է ձուլավառարաններում», հաղորդում է «NTDTY.ru»-ն:

Պետեր Կոհի ընկերությունը գերմանացի անհատ արտադրողներին տանկեր է գնում, ինչպես նաեւ երկրի Զինված ուժերից: Տանկերի հոսքը գրեթե անսպառ է: Մշտապես միաժամանակ վերամշակվում է երեք զրահամեքենա:

Ամենաթանկ մասը շարժիչն է: Դրանք անմիջապես գնում են ինժեներիայի ու էլեկտրական տեխնիկայի ընկերությունները:

Այս պահին ընկերությունում աշխատում է 32 մարդ: 1991թ.-ից նրանքավելի քան 16000 տանկ են ուտիլիզացնել:

Սառը պատերազմից հետո կնքված պայմանագրի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր պետության համար սահմանվել է տանկերի եւ այլ տեսակ զենքի միեւնույն քանակություն: Նախկինում Գերմանիայում կար ավելի 4000 տանկ, այժմ դրանք 225-ն են:

Բիզնեսին աջակցելու համար ընկերությունը վերամշակում է նաեւ այլ երկրներից բերված տանկեր, այդ թվում նաեւ Ռուսաստանից եւ Ուկրաինայից: