Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցում` զինակոչիկների հանրապետական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 25 ՕՕ 004 համարանիշի (վարորդ` Վ. Մ., ծնվ. 1962 թ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 20 ՏՏ 244 համարանիշի (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1989 թ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ավտոմեքենաների վարորդները եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ուղեւոր 56-ամյա Ա. Ն.-ն: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին. տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: