Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային շրջանառությունը 2013-ին աճել է՝ կազմելով 293 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Երեւանում Իրանի դեսպանատան մշակույթի գծով կցորդ Հմայակ Ավանդիս Յանեսը:
Նա նշել է, որ Իրանը 2013-ին Հայաստան է արտահանել 198 մլն դոլարի ապրանք, հաղորդում է Fars գործակալությունը: Յանեսը նշել է, որ դրական սալդոն կազմել է 103 մլն դոլար:
Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ այս ամիս Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հայտարարել է, որ հիմք է ստեղծվում Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար:




























