ԵՄ երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են հասել Ռուսաստանի ուղղված պատժամիջոցների ընդլայնման հարցում, որը կընդգրկի եւս 15 անձանց եւ 5 ղրիմյան ընկերությունների:

ԵՄ դիվանագետների հայտարարությունում նշվում է, որ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել միայն ԵՄ երկրների ԱԳ նախարարների կողմից, մայիսի 12-ին՝ ելնելով հանգստյան օրերին տեղի ունենալիք իրադարձությունների ընթացքից:

Եվրամիությունը առաջին անգամ Ղրիմի միակցման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառել այս տարվա մարտի 17-ին: ԵՄ-ն արգելել էր 21 ռուսաստանցի եւ Ղրիմի պաշտոնյաների մուտք գործել ԵՄ տարածք, արգելափակվել են նրանց դրամական միջոցները եվրոպական բանկերում:

Նշենք, որ Ուկրաինայի արեւելքի մի շարք շրջաններում ռուսամետ ակտիվիստները մտադիր են տարածաշրջանների կարգավիճակի հարցով «հանրաքվե» անցակցնել: