ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մայիսի 9-ին հանդես գալով Էստոնիայում՝ դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմը, որի միացումը Ռուսաստանին արեւմտյան երկրները չեն ճանաչել, հաղորդում է « Reuters »-ը:
Նա նաեւ կասկած է հայտնել Ռուսաստանի նախագահի հավաստիացումների վերաբերյալ այն մասին, որ ռուսական զորքերը հեռացել են ուկրաինական սահմանից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմի «անհամապատասխան» է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին ժամանել է Ղրիմ, որտեղ Սեւաստոպոլում մասնակցել է Հայրենական Պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին եւ քաղաքը ֆաշիստական զավթիչներից ազատագրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:



























