ԱՄՆ հարավ-արեւելքում գտնվող Արիզոնա նահանգի մաքսատան աշխատակիցները տրակտորի վարորդի են ձերբակալել, ով գրեթե 1,2 տոննա կշռով թմրամիջոց էր տեղափոխում, տեղեկացնում է «Nogales International»-ը:

Մարիխուանան կցասայլի մեջ` «հալապենյո» կծու պղպեղի լցակույտի տակ է թաքցված եղել: Մաքսային գործակալները հատուկ վարժեցված շան կողմից բեռի` կասկածելի բաղադրիչ ունենալու մասին ազդանշան ստանալուց հետո թմրամիջոցի 105 փաթեթ են հայտնաբերել, հաղորդում է Gazeta.ru-ն: