Սպիտակ տան տանիքին արեւային մարտկոցներ են տեղադրել, հայտնում է The Washington Post-ը։

Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Լերիչի` արեւային մարտկոցների տեղադրումը Սպիտակ տան էլեկտրոնային նորարարության մի մասը կդառնա  եւ կնպաստի շենքում էլեկտրաէներգիայի ավելի արդյունավետ օգտագործմանը:

Պաշտոնյան պարզաբանել է, որ այսօրվանից Սպիտակ տունը ոչ միայն ամբողջությամբ կանցնի արեւային էներգիայի օգտագործման, այլեւ ձեռք կբերի սեփական էներգախնայող սարքավորումը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Օբամայի աշխատակազմը քննարկում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ օգտագործման տարբերակը` որպես կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ծրագրի մի մաս: