US Airways ավիաընկերության ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում, քանի որ շարժիչին թռչունների երամ էր թառել: 

Airbus-ում 96 ուղեւոր է եղել եւ անձնակազմի հինգ անդամ, օդանավը Նյու Յորքից չվերթն էր իրականացնում Վաշինգտոն: Չվերթից անմիջապես հետո օդանավի շարժիչներից մեկում թռչունների երամ էր հայտնվել:  Որպես նախազգուշական միջոց` որոշվել էր ընդհատել թռիչքը եւ վերադառնալ ելակետային օդանավակայան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Օդանավի վայրէջքը նորմալ է անցել, ոչ ոք չի տուժել։  Ուղեւորներին տեղափոխել են այլ չվերթներ։ Ներկայումս օդանավի տեխզննում է իրականացվում։