Ավստրալիական «Ocean Shield» ռազմանավը մտադիր է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում վերադառնալ անհետածացած մալազիական Boeing-ի մնացորդների որոնման գոտի: Այդ մասին հաղորդում է «ABC» հեռուստաալիքը:

Նշվում է, որ նավից «Bluefin-21» ստորջրյա սարք կիջեցվի: ԱՄՆ-ի ՌԾՈւ կապիտան Մարք Մեթյուսը հայտարարել է, որ նավից երեք օր կպահանջվի որոնման գոտի հասնելու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Նրանք կամ կգտնեն ինչ-որ բան, կամ ոչ: Ողջ այդ գոտին ամբողջությամբ հետազոտված չէր, այնպես որ շարունակում ենք այնտեղ աշխատանքը»,- հաղորդել է Մեթյուսը:

Boeing 777-200 օդանավը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարների էկրաններից անհետացել է մարտի 8-ի գիշեչը: Ինքնաթիռում 239 մարդ է գտնվել: