Բելգիայի Լյեժ քաղաքի հիվանդանոցներից մեկում, Ուրտ գետի վտանգավոր հատվածում հայտնված կարապին փրկելու փորձի արդյունքում, երկու ջրասուզակներ են մահացել: Դեպքի վայրից տուժածներին ուղղաթիռներով էին հիվանդանոց տեղափոխել:
Ջրասուզակները, գետի հոսքից ուժասպառ թռչնին նկատած տեղացիների մեկի ահազանգից հետո, միջադեպ էի վայր էին ժամանել` փրկարար գործողություն իրականացնելու համար:
Ուրտը հարուստ է ջրապտույտներով եւ ստորջրյա հոսանքներով: Դեռեւս պարզ չէ, թե ինչն է ջրասուզակների մահվան պատճառ դարձել: Բելգիայի ՆԳ նախարար Ժոել Միլկեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Փրկարարական ծառայության հաղորդմամբ, թռչնի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:




























