Դուբայում ավտոպատահարից առնվազն 13 մարդ զոհվել, 16-ից ավելին վնասվածքներ են ստացել, հայտնում է Gulf News թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ըստ թերթի՝ վաղ առավոտյան Հարավարեւելյան Ասիայից եկած բանվորների տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայր են մեկնել Դուբայի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ղեկավարները: Իրավապահները քննում են դեպքի հանգամանքները:




























