Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում հրետակոծման հետեւանքով առնվազն 11 մարդ զոհվել,  20-ը տուժել են, հայտնում է «Ֆրանս Փրեսս»  գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային հիվանդանոցի ներկայացուցչին:

Նախնական տվյալով՝ հրետակոծումն արվել է ականանետներից: Էլ Ֆալուջան չորս ամսից ավելի հակակառավարական ուժերի վերահսկողության տակ էր, հայտնում է  գործակալությունը: Վերջին օրերին իրաքցի զինվորականները քաղաքի ծայրամասերն ահաբեկիչներից մաքրելու գործողություն են անցկացնում, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

Երկրում լարվածության աճը կապված է իսլամական խոշորագույն համայնքների՝ սունիների եւ շիաների հակամարտությամբ: Պայթյունների եւ հարձակումների մասին լուրերը ստացվում են գրեթե ամեն օր: