Ուկրաինայի արեւելքում մայիսի 11-ին  Դոնեցկի ժողովրդական հանրապետության կարգավիճակի  մասին հանրաքվեի անցկացումը անօրինական է: Այս մասին ասված է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օլանդը  կրկին հայտարարել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:

«Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանան, - կարծում է նա: - Ֆրանսիան եւ Գերմանիան կողմ են Ուկրաինայում կայունության ապահովմանը»:

Նա հայտնել է, որ Մերկելի հետ բանակցությունների ընթացքում իրենք «դատապարտել են Ղրիմում հանրաքվեի անցկացումը»: