Հարավ-աֆրիկյան հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի արվաձանային բնակավայրերից մեկում կազմակերպված անկարգությունների տասնյակ մասնակիցներ են կալանավորվել:
Հուզումները վերջերս երկրում կայացած խորհրդարանական ընտրություններով են պայմանավորված:
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ռեզինե գնդակներ եւ աղմկահան ականներ են կիրառել: Ավելի ուշ բանակային ուժերն են միջամտել: Տեղեկություններ են ստացվում ընտրական հանձնաժողովի շենքի հրդեհման մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:
ՀԱՀ-ում նախորդ շաբաթ կայացած համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Աֆրիկյան ազգային կոնգրեսը, որ 1994թ.-ից ի վեր երկրի իշխանության ղեկին է կանգնած, ձայների շուրջ 62 տոկոսն է ստացել:




























