Ուկրաինայի նախագահի ժ/պ, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը աշխատանքից հեռացրել է Լուգանսկի մարզի ղեկավար Միխայիլ Բոլոտսկիխին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:

Մեկ այլ հրամանագրով Տուրչինովը Լուգանսկի  մարզի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրել է առաջին տեղակալ Իրինա Վերիգինայի վրա, փոխանցում է ЛІГАБізнесІнформ-ը:

Բոլոտսկիխը Լուգանսկի մարզի ղեկավար էր նշանակվել 2014թ. մարտի 2-ին՝ փոխարինելով Վլադիմիր Պրիստյուկին: