Նյու Յորքում բացվել է ռոք երաժիշտ Բոբ Դիլանի նկարների ցուցահանդեսը: Ross Art Group պատկերասրահում ներկայացված է 40 նկար եւ կտավ՝ «Նկարված դատարկություն» (Drawn Blank) շարքից:

Դիլանի նկարները կարելի է գնել: Ամենաէժան աշխատանքն արժե 2,5 հազար դոլար, ամենաթանկը՝ 400 հազար դոլար: Ստացված միջոցների մի մասն ուղղարկվելու է արյան քաղցկեղի, քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի հետազոտման հիմնադրամ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիլանը գեղանկարչությամբ տարվել է անցյալ դարի 60-ականներից: Երաժշտի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունը ծագել էր 1994 թ. «The Drawn Blank Series» գրքի լույս տեսնելուց հետո, որտեղ առաջին անգամ հրապարակվել էին նրա սեւ-սպիտակ նկարները: Դիլանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2007թ.՝ արեւելագերմանական Հեմնից քաղաքի մասնավոր պատկերասրահում: