Մարիուպոլում ուժային գործողության ժամանակ զոհվել են տարածքային պաշտպանության ջոկատի երկու զինծառայողներ,  փոխանցում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրա՝ մայիսի 9-ին Մարիուպոլում սպանվել է տարածքային պաշտպանության ջոկատի  հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Սերգեյ Դեմիդենկոն, նրա մեքենան գնդակոծման էր ենթարկվել: Զոհվել է նաեւ տարածքային պաշտպանության ջոկատի գնդացրորդ Օլեգ Էյսմանը:  

Նախօրեին Մարիուպոլում ուժայինները փորձել էին գրոհել քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքը, որտեղ արգելափակվել էին Կիեւի հրամաններին չենթարկվող  ոստիկանները: Բռնկված հրդեհի պատճառով՝ բաժանմունքի շենքն ամբողջությամբ այրվել էր: Մարզպետարանի առողջապահության բաժնից հայտնել էին, որ Մարիուպոլում զոհվել է յոթ մարդ, եւս 39-ը վիրավորվել է: