Կառավարությունը ցանկանում է հաստատել վերաքննիչ բողոքների դիտարկման եւ մերժման կարգը: Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի խորհրդարանի մայիսի 12-ի արտահերթ նիստում: Նշենք, ներկայումս նման հաստատված կարգ չկա, ինչն էլ թյուրիմացությունների եւ Վերաքննիչ դատարանի հանդեպ փաստաբանների անվստահության պատճառ է դառնում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ վերաքննիչ բողոքն ընդունվում է դիտարկման, եթե օրենքի միատեսակ մեկնաբանության էական հարց է ծագում (Վերաքննիչ դատարանի հիմնական գործառույթներից մեկը), կամ դատական ակնհայտ սխալի առկայության դեպքում, կամ նախկինում անհայտ հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
«Էական» հարց ասելով երեք իրավիճակ է ենթադրվում: Առաջին, երբ միեւնույն դատական նորման դատական տարբեր գործերում տարբեր կերպ է մեկնաբանվում: Երկրորդ, երբ երբ դատարանում բողոքարկվող օրենքի մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոծումներին, կամ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին, կամ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին:
Բողոքարկումը դիտարկման վերցնելը մերժելու դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի այդ կետերից յուրաքանչյուրի բացակայությունը:




























