Մեծ Բրիտանիայի կառավարությունը Աֆղանստանում սպանված թալիբի ֆոնին տարբեր դիրքերով լուսանկարված բրիտանացի զինծառայողի նկատմամբ քննություն է սկսել, հաղորդում է BBC-ն:

Լուսանկարները 2012թ. սեպտեմբեր ամսին են արվել` «Թալիբան» շարժման գրոհայինների` Աֆղանստանում բրիտանական հիմնաբազայի վրա հարձակումից հետո, ինչի արդյունքում ԱՄՆ ծովային հետեւակազորի 2 զինծառայողներ էին զոհվել, եւս մի քանիսը` վիրավորվել, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ գործի շրջանակում բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի երկու անդամներ հեռացվել են ծառայությունից: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ դրսեւորված վերաբերմունքն անընդունելի է: