Մեծ Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ կանայք չեն կարողանում ճամպրուկն արդյունավետ հավաքել:
Պարզվել է, որ մեկշաբաթյա հանգստի համար կանայք իրենց հետ 36 կտոր հագուստ եւ 8 զույգ կոշիկ են վերցնում: Այսինքն նույնիսկ ամեն օր փոխելու դեպքում ամբողջը կրել չի հաջողվի: Հարցման տվյալները դա հաստատում են, եթե հաշվի առնենք, որ կանանց 91 տոկոսը չի հասցնում կրել այն, ինչ հետը վերցրել է, գրում է «Medikforum.ru»-ն:
Տղամարդկանց 77 տոկոսը բողոքել է, որ կանայք կոպիտ կերպով խլում են ճամպրուկում իրենց բաժին տեղն ու իրենց իրերն են խցկում, որոնք այսպես թե այնպես պետք չեն: Զույգերի երկու երրորդը հանգստից առաջ վիճում է ճամպրուկը հավաքելու ժամանակ, որի հիմնական պատճառն ավելորդ իր վերցնելու ցանկությունն է:
Ընդհանուր առմամբ օտար որեւէ երկիր ուղեւորության ժամանակ կանայք հասցնում են կրել իրենց վերցրած հագուստի եւ կոշիկները կեսից էլ պակասը: Իսկ տղամարդիկ զգեստապահարանի 90 տոկոսից ավելին են օգտագործում: Սովորաբար տղամարդիկ դնում են 18 կտոր հագուստ եւ 6 զույգ կոշիկ:
Ցավոք, տղամարդկանց 42 տոկոսը թույլ է տալիս սիրեցյալին հավաքել ճամպրումը, իսկ շատերն էլ միասին են զբաղվում դրանով: Միայն կանանց 5 տոկոսը երջանիկ կլիներ, եթե ճամպրուկը հավաքեին տղամարդիկ, թեեւ արական սեռն առանձնանում է արդյունավետությամբ:




























